Մշակույթ 

Դմիտրի Շեպելևը չի կարողանա տնօրինել Ժաննա Ֆրիսկեի փողերը

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հոր՝ Վլադիմիր Բորիսիի ու նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւի միջեւ դատավարությունները շարունակվում են, հայտնում է «Дни»-ն:

Իրավաբանները հայտնել են, որ Ժաննայի քաղաքացիական ամուսին հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւը չի կարողանա տնօրինել երգչուհու փողերը: Նրանց խոսքով շոումենը կստանա ժառանգության իր մասը, բայց չի կարողանա իր ուզած ձեւով ծախսել այդ գումարը:

Շեպելեւը պարտավոր է լինելու երգչուհու ժառանգությունն անձեռնմխելի պահել մինչեւ նրանց ընդհանուր որդին՝ Պլատոնը, որը հիմա երկու տարեկան է, չափահաս դառնա:

Նույն շարքից