Ռուսական էստրադայի արքա, 48-ամյա երգիչ Ֆիլիպ Կիրկորովը շարունակում է խոսել Ալլա Պուգաչովա կնոջ մասին, թե ինչպես վերջինս փոխեց իր կյանքը, գրում է rusdialog.ru-ն:
Հեռուստածրագրերից մեկի նկարահանումների ժամանակ նա խոստովանել է, որ իր կյանքը 3 փուլի է բաժանել` մինչև Ալլա Պուգաչովայի հետ հանդիպումը, նրա հետ ամուսնալուծությունը և դստեր` Ալլա Վիկտորյայի ու որդու` Մարտինի լույս աշխարհ գալը:
Կիրկորովի խոսքով, երգչուհու հետ բաժանումից հետո խորը ընկճախտի մեջ է եղել. կորցրել է երազանքների կնոջը: Կիրկորովը խոստովանել է, որ շատ բան է սխալ արել իրենց հարաբերություններում: Բացի այդ, ամուսնության շրջանում նա ծուլացել է: Ֆիլիպն ասել է, որ Պուգաչովան իրեն «դաս է տվել», և շարունակում է մինչ օրս դա անել:
«Եվ նա դրանում ճիշտ է, ես ապուշ եմ, եսասեր: Տղա, որը փառքի հետ խաղաց: Դժբախտաբար, ես լավ բան չարեցի, ինչի համար զղջում եմ, բայց արդեն ուշ է»,- ասել է նա: