Bbc.co.uk կայքի փոխանցմամբ՝ 25 տարի առաջ Սիրիայի արևելքում՝ Դեր Զոր քաղաքում, 1915թ. սպանված հայերի հիշատակին նոր եկեղեցի էր օծվել, որը հիմա ռումբերից ավերվել է: Բրիտանահայ գրող Նուրիցա Մաթոսյանի նախնիներն, ըստ աղբյուրի, 100 տարի առաջ չար կրակի միջոցով անցած մարդկանց թվում էին։ Ընդգծելով բրիտանահայ գրողի խոսքը, BBC-ն փոխանցում է. «Այդ եկեղեցում միշտ խաղաղ էր։ Մենք տրվում էինք մեր մտքերին։ Ոչինչ չէր ստիպում արտասվել, ամեն բան պարզ էր և զուսպ»:
ԱՄՆ-ում ապրող լիբանանահայ պատմաբան Հեղնար Ուոթենփոնն էլ ասել է.«Շատերի համար Հալեպը սուրբ խոսքի նման մի բան էր, կախարդական բառ.մեր բոլորի ընտանիքները տեղահանությունների ժամանակ անցնում էին Հալեպով»,-փոխանցում է BBC-ն: