Մշակույթ 

Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Այս մասին հայտնում են Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատու ծառայությունից։

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ջիգարխանյանը հավանաբար մինչև շաբաթվա վերջ դուրս չի գրվի հիվանդանոցից։

Նույն շարքից