Մշակույթ 

Քրիս Ջենները Քանյե Ուեսթին վտարել է տնից

Քրիս Ջենները ոչ վաղ անցյալում հայտարարել է, որ դատապարտել է Քանյե Ուեսթին սխալ պահվածքի համար, իսկ բոլորովին վերջերս նա հայտնել է, որ բարձր ձայնով վեճից հետո փեսային վտարել է տնից։

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին ռեփերն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, իրենց երեխաների հետ ապրում են Քրիսի տանը, որովհետև սեփական տանը իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։

Քրիսն ու Քանյեն այս անգամ լրջորեն վիճել են։ Նրանց կոնֆլիկտը սկսվել է վաղուց, երբ Քրիսի կրտսեր դուստր Քայլին պայմանագիր ստորագրեց Puma ապրանքանիշի հետ։

Նույն շարքից