Մշակույթ 

Ուկրաինայում արգելվել է ցուցադրել ռուսական ֆիլմեր և սերիալներ

Ուկրաինայի ֆիլմերի հարցերով պետական գործակալությունն արգելել է երկրի տարածքում ցուցադրել ռուսական արտադրության ավելի քան 430 ֆիլմ և սերիալ: Newsru.com-ի հաղորդմամբ, այս մասին ասել է գործակալության ղեկավար Ֆիլիպ Իլյենկոն:

2015 թվականին հուինիսին Ուկրաինայում ուժի մեջ է մտել ռուսական ուժային կառույցները «պրոպագանդող»  ֆիլմերի և սերիալների ցուցադրությունն արգելոց օրենքը:  Բացի  ֆիլմերի և սերիալների ցուցակից («Բրիգադա», «Կոտրված լապտերի փողոցը», «41-ի հունիսին», «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես», «Տոնածառ-2», «Խոհանոց», «Վարպետն ու Մարգարիտան», Ստալինգրադ» և այլն), Ուկրաինայի մշակույթի նախարարությունը կազմել է նաև ռուս և համաշխարհային մշակույթի գործիչների ցուցակ, ովքեր, Կիևի կարծիքով, «սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը»: Ցուցակում են՝ Իոսիֆ Կոբզոնը, Վալերիան, Սերգեյ Բեզրուկովը, Միխայիլ Բոյարսկին, Միխայիլ Պորեչենկովը, Ժերար Դեպարդիեն, Ստիվեն Սիգալը:

Նույն շարքից