«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում այս տարի քվեարկության կարքում տեղի են ունեցել որոշակի փոփոխություներ: Եթե 2009թ.-ից սկսած միավորները բաշխվում էին 50/50 ձևաչափով, այսինքն պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներին գումարվում էր հեռուստադիտողի քվեարկության արդյունքները, ապա այս տարի, թե ժյուրին և թե հեռուստադիտողը առանձին են քվեարկում: Շվեդ պրոդյուսերների կարծիքով` այս կերպ շոուն շատ ավելի հետաքրքիր կլինի և հեռուստադիտողներին մինչ վերջին րոպեն կպահի հեռուստաէկրանների առջև:
Քրիստեր Բյորքմանը, ով հանդիսանում է այս տարվա պրոդյուսերներից մեկը, տարիներ շարունակ այս ձևաչափը կիրառում է Շվեդիայի ազգային նախընտրական փուլում: Սկզբից ազգային պրոֆեսիոնալ ժյուրին բաշխում է 1-12 միավորները, այնուհետև ժյուրիի քվեարկության ավարտից հետո հաղորդավարնեըը հայտարարում են հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները, իսկ թե ինչպես է քվեարկել ձեր երկիրը, կարող եք տեսնել մրցույթի ավարտից հետո Եվրատեսիլի պաշտոնական կայքում (www.eurovision.tv) : Պրոդյուսեր Մարտին Օստերդահլն էլ կարծում է, որ այս կերպ ոչ մեկ մինչև վերջին րոպեն չի կարող ասել, թե ով կհաղթի: Այս փոփոխությունը տեղի է ունեցել հենց այն պատճառով, որ վերջին տարիներին քվեարկության կեսից արդեն պարզ է դառնում հաղթող երկրի անունը: