Ռազմական 

Թուրքիայում ձերբակալել են մահապարտ աղջկա ընտանիքի անդամներին

Անկարայում մարտի 13-ի երեկոյան ռումբով բեռնված մեքենայով պայթյուն իրականացրած մահապարտ աղջկա ընտանիքի անդամները ձերբակալվել են։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի պայթյունից հետո հայտնի էր դարձել, որ պայթեցված մեքենան գնվել է Ուրֆա քաղաքի ավտոսրահներից մեկից։ Ոստիկանությունը ձերբակալել է պայթյունի հետ կապ ունեցող 6 անձի։

Նշվում է, որ ձերբակալվել են նաեւ պայթյունն իրականացրած մահապարտ աղջկա ընտանիքի անդամները։

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով մահացել է 37 եւ վիրավորվել 122 քաղաքացի։

Նույն շարքից