Ռազմական 

Վերջին մեկ օրում Սիրիայում գրանցվել է հրադադարի խախտման 14 դեպք

Սիրիայում հրադադարի ռեժիմը մեկ օրվա ընթացքում խախտվել է 14 անգամ: Այս մասին ասված է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի միջեւ կրակի դադարեցման հարցերի ռուսական կենտրոնի տարածած հաղորդագրությունում: Այն հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում:

«Մեկ օրվա ընթացքում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմը խախտվել է 14 անգամ. Լաթաքիայում՝ 5, Դերիայում՝ 5, Հալեպում՝ 2, Դամասկոսում՝ 1, Համայում՝ 1»,- ասված է հաղորդագրությունում:

Կենտրոնի տվյալներով, իրեն ընդդիմադիր համարող «Ահրար աշ-Շամ» խմբավորման կողմից ականանետային հարվածներ են հասցվել Լաթաքիայի Քլաբա, Քինսիբա եւ Ջաբել-Ալաքայա բնակավայրերի ուղղությամբ:

Դամասկոսի նահանգում հրետակոծվել են Դահեյա ալ-Ասադ, Նուրս եւ Դուր ալ-Բալյադ բնակավայրերը:

Նույն շարքից