ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը, գրում է medusa.ru-ն:
Նրա խոսքով՝ խնդիրը, որ ինքը դրել էր բանակի առջև, «ամբողջովին իրագործված է»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը համարում է, որ զորքերի դուրսբերումը խթան կլինի քաղաքական բանակցությունների համար: