Ռազմական 

Թուրքիան հերքում է իր զորքերի առկայությունը Սիրիայում

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է մեղադրանքն այն մասին, որ թուրքական զորքերը գտնվում են Սիրիայի տարածքում, գրում է bbc.com-ը:

Կիրակի օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տեղեկություն ունի, որ թուրքական զորքերը ձգտում են ամրանալ Սիրիայի տարածքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:

«Թույլ չտալով քրդական կողմի որևէ դիրքավորվում Սիրիայում՝ Թուրքիան սկսել է հայտարարել Սիրիայի տարածքում ինչ-որ անվտանգության գոտիներ ստեղծելու իր ինքնիշխան իրավունքի մասին: Մեր տվյալներով՝ նրանք արդեն դիրքավորվում են Սիրիայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա»,- ասել է Լավրովը:

Նույն շարքից