Ռազմական 

Ռուսական օդուժը Սիրիայում կշարունակի հարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին

ուղղությամբ Սիրիայում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Խմեյմիմ ավիաբազայում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլայ Պանկովը:

«Որոշակի դրական արդյունքներ են ձեռք բերվել: Բազմամյա հակամարտությանն ու բռնությանը վերջ դնելու իրական հնարավորություն է ստեղծվել: Սակայն ահաբեկչության նկատմամբ հաղթանակի մասին խոսելու համար դեռ վաղ է: Ռուսական ավիախումբն առաջադրանք ունի շարունակելու հարվածներ հասցնել ահաբեկիչների օբյեկտների ուղղությամբ»,- ասել է Պանկովը:

Նա հիշեցրել է, որ փետրվարի 27-ից Սիրիայում գործող զինադադարը չի տարածվում ահաբեկիչների վրա:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել այսօրվանից սկսել Ռուսաստանի հիմնական ռազմական ուժերի դուրսբերումը Սիրիայից:

Նույն շարքից