Ռազմական 

Սիրիական բանակն ԻՊ ահաբեկիչներից ազատագրել է Պալմիրայի տիրապետող բարձունքները

Սիրիական բանակը՝ աշխարհազորայինների ջոկատների հետ ոչնչացրել է 3 դիտակետ և իր վերահսկողության տակ վերցրել երկու ռազմավարական բարձունքներ՝ Պալմիրայից արևմուտք գտնվող Տտար լեռան կողմից։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է սիրիական զինվորական աղբյուրը։

Գործողությանը մասնակցել է նաև հրետանին ու ավիացիան։

Նշվում է, որ ահաբեկիչները բարձրության վրա կազմակերպել էին պաշտպանական ենթակառուցվածք և ստորգետնյա թունելների ցանց, որտեղ նրանք թաքնվում էին ավիացիայի ու հրետանու հարվածներից։ Տտարի գրոհը հնարավոր է եղել միայն այն բանից հետո, երբ ոչնչացվել են շրջակայքում ահաբեկիչների մարտական դիրքերը։

Սիրիական բանակն օրերս հրաման է ստացել սիրիական անապատի «մարգարիտի» վրա հարձակման մեկնարկի մասին։ «Մարգարիտը» հնագույն Պալմիրա քաղաքն է, որը մոտ մեկ տարի առաջ զավթվել էր ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից։

Նույն շարքից