Ռազմական 

Իրանի համոզմամբ Ասադի հրաժարականը կհանգեցնի Սիրիայում ահաբեկչության հետագա ընդլայնմանը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ընդդիմադիր խմբերը նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջում են Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի պահանջով։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին։

Նա ընդգծել է, որ ազգի առաջնորդը կարող է ընտրվել միայն համաժողովրդական քվեարկության ճանապարհով։ Ֆիրուզաբադիի խոսքով՝ Ասադի հրաժարականը կհանգեցնի ահաբեկչության տարածմանը, ինչը մասնավորապես վերաբերում է ԴԱԻՇ-ին։

Նա չի համաձայնվել սիրիական ընդդիմության այն պնդման հետ, որ Ասադի հրաժարականը կօգնի վերջ դնել քաղաքացիական պատերազմին։

Նույն շարքից