Woman's day պարբերականը ներկայացնում է արևմտյան այն գեղեցկուհիների ճակատագրերը, ովքեր ողբերգական մահ են ունեցել։
Էդի Սեդջվիկ
Ապրիր արագ և մահացիր երիտասարդ: Ճակատագրի հեգնանքով Էդին այս սկզբունքով առաջնորդվեց մինչ ի մահ։ Նրան անվանում էին միլիոնատեր-մոխրոտիկ։ Ապագա մոդել Էդին ազնվական ընտանիքում է մեծացել, կայացած և հանրահայտ շրջապատում։
Հանրահայտ երգիչ Բոբ Դիլանի հետ հանդիպումը, ով նրան խելքահան արեց, ճակատագրական եղավ։ Դիլանը նրան հարկադրեց խզել բոլոր գործնական կապերը։ Իսկ Էդին սիրուց արբած` ճակատագրական քայլ կատարեց և հեռացավ այն մարդուց, ում պարտական էր իր հաջող կարիերայի համար։
Այդ ժամանակվանից հետո Էնդիի կյանքը տապալվեց։ Դիլանն էլ, իր հերթին, սառեց սիրուհու նկատմամբ, բացի այդ, ինչպես հետո պարզվեց, նշանված էր այլ կնոջ հետ։
Էդին մի քանի անգամ ամուսնացավ և ամեն անգամ առանց սիրո։ Մոխրոտիկի բազմամիլիոնանոց կարողությունը արագ վերջացավ։ Կորցրած երազանքի հանդեպ ունեցած ցավը նա փորձում էր մոռանալ ալկոհոլի և թմրանյութի մեջ։ Եվ մի անգամ էլ թմրանյութերի ազդեցության տակ Էդին քնեց ու չարթնացավ։ Նա 28 տարեկան էր։
Ռոմի Շնայդեր
Գերմանա-ֆրանսիական դերասանուհի, ավստրիական, գերմանական և ֆրանսիական կինոյի աստղ Ռոմի Շնայդերը ազնվական, խելացի, կրթված և իհարկե հիասքանչ և տաղանդավոր դերասանուհի էր։ Նրան մեծ ապագա էին խոստանում, և ինքն էլ ամեն գնով փորձում էր երազանքին ընդառաջ գնալ՝ դիմելով գրեթե բոլոր փորձություններին, քանի դեռ չէր հանդիպել Ալեն Դելոնին։ Ալեն Դելոնն այդ ժամանակ սկսնակ դերասան էր, ով գրավեց երիտասարդ աղջկա սիրտը։
Ռոմին Ալենի հանդեպ տածած սիրուց մոռանում է իր և իր կարիերայի մասին։ Նա միայն Ալենի գործերով էր զբաղվում և ջանք թափում ամեն կերպ օգնել սիրած։ Իսկ Դելոնը, ի շնորհիվ Ռոմիի, մեծ հաջողություններ էր գրանցում։
Սակայն որոշ ժամանակ անց Դելոնը կապերը խզում է Ռոմիի հետ՝ ամուսնանալով այլ կնոջ հետ։ Շնայդերի կյանքում սև ժամանակներ են սկսվում, նա շատ ծանր է տանում սիրելի տղամարդու դավաճանությունը։
Առհասարակ, Շնայդերի կյանքը մի քանի ողբերգական դեպքերի շարան է եղել՝ նախկին ամուսնու մահը, հետագայում որդու մահը... Սարսափելի մենակությունից, անելանելի դրության մեջ գտնվող կինը ալկոհոլի չարաշահումից մահացավ մայիսյան մի առավոտ։
Մամուլը Ռոմի Շնայդերի մակվան մասին լուրը հաղորդում է որպես ինքնասպանություն, այնուամենայնիվ, մահվան մասին տեղեկանքի մեջ որպես պատճառ նշվում է սրտի անբավարարությունը։ Հայտնի է, որ դերասանուհին վիրահատությունից հետո չարաշահում էր ալկոհոլը, քնաբերը և դոպինգը՝ հակառակ բժիշկների կարգադրությունների։
Մերիլին Մոնրո
Անկրկնելի և սեքսուալ Մերիլին Մոնրոն, ում կարելի էր ոչ միայն հեշտությամբ դիպչել և սիրել, այլ նաև զրուցել տարբեր թեմաներից շուրջ, դեռ կենդանության օրոք միլիոնավոր ամերիկացիների համար կուռք էր դարձել և նրա առջև խոնարհվում էին մեծերը։
Հայտնի քաղաքական գործիչները, գործարար-միլիարդատերերը և անգամ քրեական աշխարհի հեղինակությունները ամեն կերպ փորձում էին մտնել գեղեցկադեմ Մերիլինի շրջապատ։
Մերիլին Մոնրոյով հիացել է անգամ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին, իսկ հետագայում նրա եղբայրը՝ արդարադատության նախարարը։ Սակայն երկրի առաջին մարդու հետ գեղեցկուհու հարաբերությունները չափից շատ հեռու գնացին։ Դերասանուհին որոշ գաղտնի տեղեկություններ ուներ նրանց մասին և սպառնում էր հայտնել դրանք լրագրողներին։ Այնուամենայնիվ Մոնրոյի մահը մոտ քառասուն տարի անց էլ գաղտնիք է մնում։
1962 թվականի օգոստոսի 5-ին ոստիկանները գտան դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում։ Մինչ օրս նրա մահվան պատճառը բազմաթիվ քննարկումների առարկա է։ Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդի եղբայրների պատվերով։
Մերիլին Մոնրոյի մահը ցնցեց ողջ Ամերիկան։ Նա մահվանից առաջ չէր թողել ոչ մի գրություն։ Նրա աճյունը տեղափոխվեց դիարան՝ հերձման, որն իրականացրեց պաթոլոգատոմ բժիշկ Ցունետոմ Նոգուտին, որից հետո հայտարարվեց, որ Մերլին Մոնրոն մահացել է քնաբերի հաբերի չարաշահումից։
Դերասանուհու մահից անմիջապես հետո հաբերի չարաշահման վարկածը լայնորեն քննարկվում էր ամերիկյան մամուլում, առաջ բերելով այսպես կոչված «Վերթերի էֆեկտ», որից հետո հարյուրավոր ամերիկացիներ հետևեցին նրա օրինակին:
Ջեյն Մենսֆիլդ
Ջեյն Մենսֆիլդն, ով դարձավ Հոլիվուդի օրիգինալ շիկահեր բոմբերից մեկը, նույնպես «հիմարիկ շիկահերի» դեր է խաղացել և դարձել է որոշ շրջանակներում «աշխատավորների Մոնրոն»: 1950-1960-ականների հայտնի սեքս խորհրդանիշը հաջողություն էր վայելում Բրոդվեյի բեմում (“Will Success Spoil Rock Hunter?”), ինչպես նաև հոլիվուդյան ֆիլմերում (“The Girl Can’t Help It”):
Ֆաների մանրուքներ. «Մենսֆիլդը 41 դյույմ՝ կրծքի շրջանում և 22 դյույմ՝ գոտկատեղի շրջանում էր չափվում, երբ առաջին ելույթն ունեցով Բրոդվեյում 1955-ին… Նա հայտնի էր որպես Cleavage Queen»: Երեք անգամ ամուսնացած և հինգ երեխաներ ունեցող Մենսֆիլդը 1967թվականի հունիսի 29-ին, 34 տարեկան հասակում ցավալիորեն սպանվեց ավտովթարի ժամանակ:
Աննա Նիկոլ Սմիթ
Աննա Նիկոլ Սմիթը մոդելային աշխարհ մտավ 20 տարեկանում։ Նա մասնակցեց Playboy ամսագրի մրցույթում և անմիջապես հաղթեց այն։ Աղջիկը կամաց-կամաց հանրահայտության էր հասնում, անգամ հասցնում է նկարահանվել կինոյում։
Աննա Նիկոլ Սմիթի կյանքում այնքան վերելքներ ու վայրէջքներ են եղել. նա երեք անգամ ճաշակել է ամուսնության այսպես ասած «հմայքի պտուղները»: Առաջին ամուսնությունից ունեցած որդու մահը նրան դեպրեսիայի հասցրին։ Աննա Նիկոլ Սմիթը մահացել է 40 տարեկանում թոքաբորբից։