Անին, որը հազարավոր բնակիչներ է ունեցել միջնադարում, Բագրատունիների հայկական դինաստիայի օրոք եղել է տարածաշրջանի հզոր մշակութային կենտրոնը: Այս մասին գրում է BBC-ն, որն անդրադարձել է հնագույն հայոց մայրաքաղաքին` ներկայացնելով քաղաքի հայտնի եկեղեցիներից մի քանիսը:
«Այսօր այն ահավոր, լքված վայր է, որը միայնակ կանգնած է հյուսիսարևելյան Թուրքիայի հեռավոր սարահարթում. միակ ձայնը, որ կարելի է լսել, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային կիրճում ոռնացող քամին է:
Չնայած հայ-թուրքական լարված հարաբերություններին` հնագետների և ակտիվստների կողմից փորձեր են արվում փրկելու քաղաքի ավերակները: Պատմաբանները երկար տարիներ բարձրաձայնում են Անիի կարևոր նշանակության մասին` որպես միջնադարյան մշակութային հանգույցի:
11-րդ դարում իր ծաղման օրոք Անին 100 000 բնակիչ ունեցող քաղաք էր` բազմաթիվ տներով, արհեստանոցներով ու տպավորիչ եկեղեցիներով, որոնց շնորհիվ այն հայտնի էր որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», որոնց թվում էին 10-րդ դարում կառուցված Սբ. Գրիգորը, Տիգրան Հոնեցին:
Թեև Անիի պատմությունը ավելի շատ մարտադաշտ է հիշեցնում, քաղաքի ավերակները ներկայացնում են պատմության տարբեր փուլեր, երբ քաղաքը ականատեսն էր մշակույթների, կրոնների և արվեստների փոխակերպումների, եզրափակում է աղբյուրը»,-գրում է պարբերականը:

