Մշակույթ 

Աստված իմ, ինչպիսի՜ երգ և ինչպիսի՜ ձայն. Ստեֆանի Թոփալյան

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի վեց անդամներից Ստեֆանի Թոփալյանը հաջողություն է մաղթել մրցույթում Հայաստանի այս տարվա պատվիրակ Իվետա Մուկուչյանին։

Ճապոնիայում բնակվող Ստեֆանին տեսաուղերձ է նկարահանել, որում նշում է.

«Բարեւ բոլորին։ Հենց նոր տեսա Իվետայի «LoveWave» երգի տեսահոլովակը։ Աստված իմ, ինչպիսի՜ երգ եւ ինչպիսի՜ ձայն։ Նա այնպիսի հզոր ձայն ունի եւ գրազ կգամ, որ Իվետան անթերի ելույթ է ունենալու։ Ես եւ «Genealogy» խմբի բոլոր անդամները մեր աջակցությունն ենք հայտնում նրան։ Ես իսկապես ցանկանում եմ տեսնել այն բոլոր մեծ ձեռքբերումները, որոնք նա պատրաստվում է գրանցել ապագայում։ Հաջողություն քեզ, Իվետա։ Սիրում եմ բոլորին եւ առաջ Հայաստան»:

Նույն շարքից