Ռազմական 

Եմենում կոալիցիայի օդուժի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Ավելի քան 100 մարդ է զոհվել Եմենի Մուստաբա քաղաքի վրա արաբական կոալիցիայի երկու հարձակումների հետևանքով։ Այս մասին հայտնում է SABA գործակալությունը՝ հղում անելով Հաջա նահանգի խորհրդի ներկայացուցչին։

Նրա տվյալներով՝ քաղաքային շուկայի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի վրա հարձակման հետևանքով սպանվել է 107 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։

Երեքշաբթի կոալիցիայի ինքնաթիռները երկու ավիահարված էին հասցրել Մուստաբայի կենտրոնական մասին։ Նշվում է, որ տուժածների սպասարկման հետ կապված իրավիճակը բարդացնում է տեղի հիվանդանոցներում դեղորայքի սղությունը։

Նույն շարքից