«Genealogy» խմբի անդամները հերթով իրենց բարեմաղթանքներն են հայտնում Իվետային։ Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը իր միկրոբլոգում տեսահոլովակով բարեմաղթել է.
«Բարև Իվետա, իմ ստուդիայում եմ, բայց ուզում եմ ասել, որ քեզ հետ ենք և գիտեմ, որ դու կրակ կբերես բեմ։ Ուրեմն, Կեցցե Հայաստան, կեցցե Իվետա և LoveWave»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի պատվիրակ Իվետան այս օրերին Հայաստանում է եւ մասնակցում է տարբեր նկարահանումների, փորձերի եւ ձայնագրությունների։