Իրավական 

Շրջադարձ կամ հետադարձ կատարելիս վարորդ պետք է իմանա հետևյալը

analitik.am

ՀՀ կառավարությունը «ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ սահմանել է հետևյալ իրավակարգավորումը.

Շրջադարձից կամ հետադարձից առաջ վարորդը պետք է նախապես զբաղեցնի երթևեկության տվյալ ուղղության համար նախատեսված երթևեկելի մասի համապատասխան եզրային գոտին` բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) մուտք է գործում շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկ.

2) ճանապարհային նշանով կամ գծանշմամբ թույլատրվում է դա կատարել նաև այլ գոտիներից.

3) հնարավորություն չունի դա կատարելու՝ տրանսպորտային միջոցի եզրաչափերի կամ այլ պատճառներով:

Սկզբնաղբյուր`  iravaban.net 

Նույն շարքից