Իրավական 

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում

analitik.am

Մարտի 18-ին Երևանի Գր. Լուսավորիչ, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը:

Երթևեկության բարելավման նպատակով Գր. Լուսավորիչ փողոցով Պարոնյան փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձի կատարումը:

Նույն շարքից