Արցախում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանը հունիսին կվերադառնար ծառայությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը, որի համագյուղացին է զոհված զինծառայողը:
Գյուղապետի խոսքով՝ զոհված զինծառայողն ընտանիքի ավագն էր, երկու քույր ունի:
«Արտյոմը ծառայությունից գոհ էր, նորմալ, խելոք ծառայում էր»,- ասաց Արմեն Պապոյանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: