Վերջերս Անջելինա Ջոլին, որը ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, մեկնել է Հունաստան: Դերասանուհին ծրագրում է մի քանի գործնական հանդիպում ունենալ, զբաղվել սիրիացի փախստականների խնդիրներով: Այդ մասին հայտնում է 7days.ru-ն:
Սակայն Ջոլիի երկրպագուներին ցնցել է, որ Հունաստանի վարչապետի հետ պաշտոնական հանդիպմանը դերասանուհին գնացել է առանց սանրվածքի, սև փակ հագուստով, առանց դիմահարդարման: Հագուտի տակից երևացել են դերասանուհու անբնական նիհար ձեռքերը: Առաջին անգամ այն մասին, որ բարեկազմ Ջոլին արագ քաշ է կորցնում, հաղորդվել է Լոս Անջելեսում «Կունգ-ֆու պանդան-3» ֆիլմի պրեմիերայից հետո:
Ջոլիի շարունակվող նիհարությունը, ըստ ամենայնի, դուրս է եկել դերասանուհու վերահսկողությունից: Կամբոջայում Ջոլիի վերջին ֆիլմի երկարատև ու հոգնեցուցիչ նկարահանումները, հաճախակի ավիաթռիչքները և 6 երեխաների դաստիարակության խնդիրներն իրենց զգացնել են տալիս:
