Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ իրադրությունը շարունակել է մնալ լարված:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իրավիճակը մարտականին մոտ էր հատկապես Ասկերանի ուղղության սահմանահատվածում, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել եւ վերջինս մարտադաշտում թողնելով առնվազն մեկ սպանված ասկյար` հետ էր շպրտվել: Սակայն ողջ գիշերվա ընթացքում շփման գոտու այդ հատվածում դիրքային մարտը շարունակվել է:
Հակառակորդին հաջողվել է մեծ ուժերի ներգրավմամբ եւ տարբեր զինատեսակների կիրառման արդյունքում միջդիրքային չեզոք գոտուց հանել իր ասկյարի դիակը:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների, այդ գործողության արդյունքում ադրբեջանական զինուժը կրել է նոր կորուստներ: