Մարտի 17-ին պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Կալիֆոռնիայի փողոցներում։ Ռեալիթի շոուի 35-ամյա աստղը այցելել է Բևերլի Հիլզում գտնվող կոսմետիկ վիրաբուժության կենտրոն, գրում է Spletnik.ru-ն:
Կոսմետոլոգի մոտ այցի համար հանրահայտ աստղը հագնված է եղել բավական համարձակ. ոմանք դա կհամարեն հանդուգն ու նորաձև, իսկ մյուսները՝ կատարյալ անճաշակություն։ Քիմը կրել է բաճկոն, որի վրա կարելի է տեսնել հենց իր պատկերները և Stay chill գրառումը։




