Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների դիրքերի ուղղությամբ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
«Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ Սիրիայի տարածքում»,- ասել է նա:
Ռուդսկոյը նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռներն օրական հասցնում են մոտ 25 հարված գրոհայինների ուղղությամբ Պալմիրա քաղաքի ազատագրմանն աջակցելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մարտի 15-ին սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական ուժերի դուրսբերումը: