Ռազմական 

Քաշաթաղցի 100 կամավոր մեկնեց սահման

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում հարյուր բնակիչներ այսօր՝ օգոստոսի 3-ին, կամավոր մեկնել են սահման՝ քաջալերելու հայ զինվորներին, անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին մասնակցելու համար։


Նախաձեռնությունը վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանինն է։


«Հավաքվել են Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանի ազատամարտիկներն ու բնակիչներից ցանկացողներ։ Նախապես որոշվել էր, որ 100 մարդ մեկնի սահմանամերձ գոտի, բայց քանի որ արձագանքել էին ավելի շատ մարդիկ, բաժանել ենք մի քանի խմբերի, ամեն խմբում 100 հոգի, ու յուրաքանչյուրը 3 օրով կգնա սահման։ Առաջին 100-ին ուղարկել ենք, այդ ցուցակը գլխավորում է վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և Քաշաթաղի ազատամարտիկների միության նախագահ Արթուր Մնացականյանը։ Հաջորդ 100 կամավորը պատրաստ սպասում է՝ 3 օրը լրանալուց հետո մեկնելուն»,- ասել է կամավորներին ցուցակագրած Արուս Գալստյանը։


Նշենք, որ վերջին օրերին լարվածություն է նկատվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Ադրբեջանական ստորաբաժանումները վերջին օրերին մի քանի դիվերսիաներ են իրականացրել, բայց բոոր դեպքերում ետ են շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: 

Նույն շարքից