Ռազմական 

Կիեւը բացատրել է ռուսական «ԿամԱԶ»-ներն ազգային գվարդիայի համար գնելու փաստը

analitik.am

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը բացատրել է, թե ինչու են ազգային գվարդիայի կարիքների համար 29 ռուսական «ԿամԱԶ» ձեռք բերվել: Նախարարը բացատրել է, որ տվյալ տեխնիկան ձեռք է բերվել այն կապակցությամբ, որ այն նոր էր եւ առկա էր մատակարարների պահեստներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:


«Մենք տատանվելու ժամանակ չունենք. պատերազմ է: Ուստի, երբ բարձրացավ ավտոբուսների եւ բեռնատարների ձեռք բերման հարցը մարդկանց, գործիքների եւ տեխնիկայի տեղափոխման համար, շտապօգնության մեքենաներ, ինժեներական մեքենաներ, խնդիր էր դրվել գնել ամենը, ինչն առկա է Ուկրաինայի պահեստներում եւ ունի համապատասխան որակ, արագ բերվում է մարտական պատրաստվածության եւ կիրառելի է մարտական խնդիրների անհապաղ լուծման համար: Մաքրելով պահեստներն ու մատակարարների պահեստները, ձեւավորելով ռազամավարական պատվերներ արտադրողներին մեր պայմաններին ու պահանջներին համապատասխան ամենակարճ ժամկետներում»,- «Facebook»-ում գրառել է Ավակովը:


ՆԳ նախարարը նշել է, որ այս պահին գերատեսչությունն ակտիվորեն ուկրաինական արտադրության ավտոմեքենաների տեխնիկա է ձեռք բերում:

Նույն շարքից