Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմը կրճատվել՝ 1 ժամ և 50 րոպեից դառնալով 1 ժամ և 30 րոպե, իսկ ապրիլի 15-ին նոր տարբերակով կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կրճատվել են երկար տեսարանները: Օրինակ, ճանապարհները ցուցադրող հատվածները եւ նմանատիպ այլ հատվածներ: Դերասանական խաղը եւ սցենարը չեն կրճատվել: Կրճատումը պայմանավորված է նաև արտերկրում ցուցադրելու ստանդարտներին համապատասխանելու չափանիշներով: Որակական և ձայնի առումով ևս որակը լավագույնի է հասցվել: Աուդիտն անցկացրել են հրավիրված ռեժիսորները և փոփոխությունները նրանց խորհրդով են կատարվել: