Էմբեր Ռոուզը Քանյե Ուեսթից իր լռության համար 10 միլիոն դոլար է պահանջել, գրումէ «Radar online»-ը:
Աղբյուրը գրում է, որ գումարը չստանալու դեպքում, կսկսի համացանցում հրապարակել ռեփերի անձնական գաղտնիքները, որոնք իրեն հայտնի են դարձել իրենց ընկերության ընթացքում:
Հիշեցնենք, որ մինչև Քիմ Քարդաշյանին հանդիպելը և նրա հետ ամուսնանալը ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է Էմբեր Ռոուզի հետ:
«Էմբերն այնքա՜ն կեղտ ունի Քանյեի դեմ, և դա բոլորին քաջ հայտնի է: Քիմն ու նրա մայր Քրիսը որոշել են խառնվել գործին, և նրանք կվճարեն այնքան, որքան անհրաժեշտ է, միայն թե Ռոուզը բերանը փակ պահի և աստղային ընտանիքին անհարմար իրավիճակի մեջ չգցի»,- գրում է լրատվամիջոցը: