Ռուս դերասան Սերգեյ Բեզրուկովը հաստատել է իր ամուսնության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը նա գրել է իր Instagram-յան էջում։
«Սիրելիներս։ Առաջվա պես չեմ ցանկանում, որ ներխուժեն իմ անձնական կյանք, բայց որպեսզի խուսափենք ասեկոսեներից, հայտնում եմ ձեզ իմ նոր կարգավիճակի մասին։ Այո, ես ամուսնացել եմ»,- գրել է դերասանը։
Դերասանը նաև շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին բարեմաղթանքների համար և շնորհավորել է բոլորին գարնան կապակցությամբ.
«Շնորհակալություն բոլորին անկեղծ մաղթանքների և ըմբռնման համար։ Երջանկություն ձեզ և արևոտ օրեր։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ գարնան առթիվ»։