Ռազմական 

Իրաքյան բանակը Անբար պրովինցիայում լայնամասշտաբ հարձակում է սկսել ԻՊ ահաբեկիչների դեմ

Իրաքի զինվորականները շաբաթ օրը հարձակողական գործողություններ են սկսել Անբարի մարզկենտրոն Էր Ռամադիից արևելք Հիթ քաղաքի վրա, հայտնել է Alsumaria հեռուստաընկերությունը:

«Հիթ քաղաքի և մոտակա Քուբայսա քաղաքի ազատագրման գործողությունները սկսվել են առավոտյան` անվտանգության ուժերի ու տեղական ջոկատների մասնակցությամբ և միջազգային կոալիցիայի և Իրաքի ռազմաօդային ուժերի աջակցությամբ»,- հեռուստաընկերությանը հայտնել է Անբարի շրջանի խորհուրդի ներկայացուցիչ Սաբահ Կարհուտը:

Նա նշել է, որ ուժերը հարձակումը սկսել են արևմտյան ճակատից քաղաքի կենտրանական շրջանների ուղղությամբ: Միաժամանակ կոալիցիայի ավիացիան ռմբակոծել է ԴԱԻՇ-ի դիրքերը՝ նրանց հասցնելով կենդանի և նյութական զգալի կորուստներ:

Նույն շարքից