ԱՄՆ պաշտպանության նախարարությունը փակել է անցալ տարվա սիրիական ընդդիմադիր ուժերին աջակցելու և մարզելու ծրագիրը, որը Պենտագոնի համար արժեցել է 500 միլիոն դոլար և չի բերել սպասվող արդյունքներ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Foreign Policy ամսագրին:
Ծրագիրը սկսվել է 2015 թվականի գարնանը և մինչև տարվա վերջ նախատեսել է հինգ հազար ապստամբների մարզում, սակայն դասալքության և այլ խմբավորումների կողմից հարձակումների պատճառով մարզվել և ԴԱԻՇ-ի դեմ կռվել են միայն մի խումբ մարտիկներ:
«Ծրագիրը սպասվածից շատ ավելի քիչ արդյունք տվեց»,- հաստատել է նախարարության ներկայացուցիչ Քրիստին Ուորմուտը՝ նշելով, որ վերապատրաստմանը ընդհանուր մասնակցել է 100-ից 120 մարդ:
2016 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարությունում նախագահ Բարաք Օբամայի հավանությամբ ներկայացվել է Սիրիայի ընդդիմությանն աջակցելու նոր ծրագիր, նշում է պարբերականը: