Ռազմական 

Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը մեկնել են Տավուշի մարզ

analitik.am

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ օգոստոսի 3-ի երեկոյան մեկնել են Տավուշի մարզ, հանդիպել զինծառայողների ու Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ:


Ավելի վաղ վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել էին Վանաձոր, մասնակցել ադրբեջանական դիվերսիան ետ մղելիս զոհված ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանի հոգեհանգստի արարողությանը:


Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել շփման գծում, սակայն ետ են շպրտվել՝ տալով առնվազն 25 զոհ և  30 վիրավոր: Նույն ժամանակահատվածում հայկական կողմի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Նույն շարքից