Bfm.ru կայքի փոխանցմամբ՝ այսօր ՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը ուկրաինացի նախկին զինվորական Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել: Նադեժդա Սավչենկոն մեղավոր է ճանաչվել Լուգանսկում ռուս լրագրողներին սպանելու մեջ:
Համաձայն դատարանի մեղադրական եզրակացության, Սավչենկոն մեղավոր է ճանաչվել ոչ միայն ռուս լրագրողների սպանության մեջ, այլ քաղաքացիական բնակչության նկատմամբ մահափորձի իրականացման, ինչպես նաև Ռուսաստանի սահմանն անօրինական հատելու մեջ: