Ռազմական 

Մարտակերտն ազատագրած ազատամարտիկները մեկնել են առաջնագիծ

analitik.am

Այսօր` առավոտյան, Մարտակերտի շրջվարչակազմի շենքի դիմաց հավաքվել էին Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ, որոնք բաժանվելով խմբերի,  մեկնեցին  դիրքեր:


«Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» պաշտոնաթերթը:


Այս պահին նրանք գտնվում են առաջնագծում, և  իրենց  փորձով ու խորհուրդներով  փորձում են  օգտակար լինել  մեր դիրքապահներին:


Աղբյուրի տեղեկացմամբ, դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանն ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում, ինչը  բազմիցս  ապացուցել են Արցախյան պատերազմի ժամանակ:

Նույն շարքից