Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը օգոստոսի 3-ին եղել է առաջնային գծում: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:
Գործակալության թղթակիցը հայտնում է, որ Գերանբոյում պաշտպանության նախարարը հանդիպել է բանակի անձնակազմի հետ և ծանոթացել իրավիճակին:
Հիշեցնենք, վերջին օրերին Ադրբեջանը իր իսկ կողմից հրադադարի խախտման հետևանքով պաշտոնական տվյալներով ունեցել է 13 զոհ: