Ռազմական 

Սիրիայում գտնվող զորամիավորումները կպաշտպանեն ռուսական ռազմաբազաները. Պեսկով

Սիրիայում մնացած ռուսական զորքերը Խմեյմիմում և Տարտուսում հենակետերի պաշտպանության խնդիրներ են իրականացնում: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն այսպես է մեկնաբանել պնդումները, որ Ռուսաստանը Սիրիայում նոր հարվածային ուղղաթիռներ է տեղակայել: «Ինչ վերաբերում է այդ տեղեկություններին՝ այդ հարցերի լավագույն հասցեատերը պաշտպանության նախարարությունն է»,- հավելել է նա:

Նույն շարքից