Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը վերջերս Մաքսիմ Գալկինին սեր էր խոստովանելը: Նա հատկապես նշել է, որ իրեն դուր է գալիս այն փաստը, որ Ալլա Պուգաչովային կարող է նյարդայնացնել:
«Երբ դու գիտես, որ էկրանից այն կողմ քո սիրելի կինն է նստած` Ալլա Բորիսովնան և գոնե մի քիչ նյարդայնանում է, որ իր տղամարդն ինչ որ մի տեղ հեռվում է՝ Սոբչակի հետ միասին, այդ փաստն ինձ հաճույք է պատճառում»,- ասել է Սոբչակը:
Ալլա Պուգաչովան չի արձագանքել Սոբչակի խոսքերին, իսկ ահա Գալկինը՝ արձագանքել է:
«Նա բոլորին սեր է խոստովանում: Ի՞նչ կարող ենք անել: Չգիտեմ, երևի սպասել նրանց, ովքեր կտան իրենց համաձայնությունը»,- կատակել է Մաքսիմը: