ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» զորավարժարանում սկսվել են մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական վարժանքները: Ըստ աղբյուրիվարժանքներին, որոնք մեկ ամիս տեղի կունենան ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, մասնակցում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային, զենիթահրթիռային և հատուկ ստորաբաժանումների ավելի քան 600 զինծառայողներ և շուրջ 200 միավոր հատուկ և զրահատանկային տեխնիկա:
«Ուսուցման ընթացքում զինծառայողները «Ռատնիկ» նորագույն արդիականացված հանդերձանքով ջոկերի և դասակների կազմում կսովորեն կատարել նախատեսված տարբեր առաջադրանքներ՝ ավելի վաղ հրազենով եւ մարտական մեքենաների սպառազինությամբ հրաձգության ժամանակ ձեռք բերած հմտությունների օգտագործմամբ, ինչպես նաև կառավարել ռազմական տեխնիկան ժայռոտ ձյունապատ տեղանքում»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բարձրլեռնային տեղանքում անցկացվող վարժանքների ընթացքին տարբեր բարձրություններից կհետևեն «Նավոդչիկ-2» և «Օռլան-10» հետախուզման արդի համալիրների «Գրանատ» և «Զաստավա» անօդաչու թռչող ապարատները: