Ռազմական 

Քարվաճառում պայմանագրային զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից

analitik.am

Ազատագրված Քարվաճառի շրջանում օգոստոսի 4-ին զոհված պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը կրտսեր սերժանտ էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


«ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն այսօր հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: ՊՆ-ը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին»,- գրել է նա:


 40-ամյա Արամ Գրիգորյանն Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող էր եւ 2 օր առաջ էր բարձրացել մարտական հենակետ:


Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ, 30 վիրավոր:

Նույն շարքից