Իրավական 

Մարտի 29-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ

Հայաստանի տարածքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի մարտի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի 3 հասցեի հարևանությամբ («Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից տարածք) տեղադրված տեսախցիկները:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Նույն շարքից