Ռուսական Ил-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը Սիրիայից Ռուսաստան է տեղափոխել 160 զինծառայող, ովքեր սիրիական Հմեյմիմ ավիաբազայում զբաղվում էին ավիախմբի սպասարկմամբ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Ենթադրվում է, որ ինքնաթիռը ժամանման վայր կհասնի այսօր երեկոյան:
Նշենք, որ ռուսաստանցի զինվորականների դուրսբերումը կատարվում է Սիրիայում ռուսական զինուժի կրճատման մասին որոշման շրջանակներում: Հավելենք, որ Սիրիա է թռչել նաև Ан-124 ինքնաթիռ, որը պետք է Ռուսաստան տեղափոխի տարբեր սարքավորումներ և այլն: