Իրավական 

Տաքսու վարորդը օգնել է ոստիկանությանը գտնել չպայթած ռումբերը

analitik.am

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Բրյուսելի ոստիկանությանը հաջողվել է պայթուցիկ նյութեր գտնել օդանավակայանում և Սկարբեկ համայնքում գտնվող բնակարանում: Ոստիկանությանը հաջողվել է գտնել պայթուցիկները շնորհիվ տաքսու վարորդի տված տեղեկության:

Հայտնի է, որ հենց տաքսու վարորդը ենթադրյալ ահաբեկիչներին բերել է օդանավակայան:

Նա դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր ուղևորներն իրենց հետ ունեցել են ոչ թե երեք պայուսակ, ինչպես երևում է տեսախցիկներում, այլ ավելի շատ:

Այդ ցուցմունքներն էլ օգնել են ոստիկաններին գտնել չպայթած ռումբը Բրյուսելի օդանավակայանում:

Նույն շարքից