Մի խումբ ազգայնականներ այսօր ազդանշանային հրթիռներ են արձակել Մադրիդի ամենամեծ մզկիթի ուղղությամբ: Հարձակում գործած անձինք պահել են «Այսօր՝ Բրյուսելը, իսկ վաղը՝ Մադրիդը» կարգախոսներով պաստառ, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի ուշ, կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է Hogar Social Madrid ուլտրաաջ խմբավորումը, որը լուսանկարներ է տեղադրել սոցցանցերում և մակագրել հետևյալ գրություններով. «Երեկ՝ Փարիզը, այսօր՝ Բրյուսելը, վաղը՝ Մադրիդը»: