Մանչեսթերի բնակիչներից մեկը աճուրդում 77,5 հազար ֆունտ սթերլինգով գնել է The Beatles խմբի հազվագյուտ ձայնագրությունը, հաղորդում է BBC-ն:
Ձայնասկավառակում ներկայացված են Till There Was You և Hello Little Girl երգերը: Այն ձայնագրվել է 1962 թվականին:
Նշվում է, որ տարիներ շարունակ ձայնագրությունը գտնվում էր մեկ այլ լիվերպուլյան խմբի՝ Gerry and the Pacemakers-ի անդամ Լես Մագուայերի վերնահարկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձայնագրությունը վաճառքի կահնվի 10 հազար ֆունտ սթերլինգով։