Մշակույթ 

«Մարիամի մեկ կիրակին» մարմնավաճառի մասին է, բայց ոչ` մարմնավաճառության

Նոր ֆիլմ՝ հայկական էկարաններին. Ներկայացնում են ֆիլմի ռեժիսորը՝ Արշակ Ամիրբեկյանը և գլխավոր դերակատարը՝ տաղանդավոր դերասանուհի Ռուզան Վիթը:

«Նոյյան Տապան» լրատվական գոակալության մամուլի սրահում տեղի ունենցավ ասուլիս՝ «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի պրեմիերայի առիթով։ Ֆիլմի պրեմիերան կայանալու է Կինոմոսկվայի կապույտ դահլիճում, մարտի 24-ին, ժամը 20-00:

Ֆիլմը քսանամյա մարմնավաճառ աղջկա մասին է, ում կյանքը կտրուկ շրջադարձ է ունենում այն պահից սկսած, երբ նա հանդիպում է առավոտյան իր մտքերի հետ քաղաքում շրջող նկարչին:

Բանախոսներն էին՝ Արշակ Ամիրբեկյանը ֆիլմի սցենարիստ ու ռեժիսորը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր ներառված են ֆիլմում, կազմակերպչական աշխատանքներով զբաղվող և նրանց, ովքեր օգնեցին, որ ֆիլմը կայանա...

-Չակերտներ չեմ բացում, որ ավելի հետաքրքիր լինի ֆիլմը դիտողների համար: Ֆիլմը չի կարելի միանշանակ ասել, որ մարմնավաճառի մասին է... ֆիլմը մարնավաճառի և ոչ մարմնավաճառի մասին է: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆիլմում գլխավոր դերում հանդես եկող էլի հրաշալի դերասան Աշոտ Ադամյանին, ով իր ներկայությամբ ամեն բան արեց, որ ֆիլմը հաջողություններ ունեն և նրա մասնակցությունից միայն ֆիլմը շահեց... Ռուզան Վիթը ֆիլիմի գլխավոր հերոսուհին ասաց, որ տաս տարի անց կրկին լինելով մեծ էկրանին դա իրեն առաջինը ոգևորել է և պարտավորեցրել: Իսկ ինչու նա չի նկարահանվում ֆիլմերում,- ասաց Ռուզան Վիթը, որ երևի պետք է հարցնել ռեժիսորներին, թե նրանք ինչու ինձ չեն հրավիրում նկարահանումների, թե գեղարվեստական ֆիլմերում, թե... իսկ պատճառներ կան իհարկե, որ թատրոնում չեմ...

Ավելին չուզեց ասել դերասանուհին:

-Ինչո՞ւ հենց մարմնավաճառի դերում: Վտանգ չէ, որ մարմնավաճառի դերով եք հանդես գալիս տաս տարի անց: Դերասանոուհին պատասխանեց, որ ես կին եմ, ես մտահոգ եմ...

_Փարիզում, երբ ես ապրում էի ու անըդհատ նկարահանումների մեջ էի ու այնտեղ հրաշալի ֆիլմերում նկարահանվեցի, ես չէի սպասում, որ իմ հայրենիքում, չեմ ունենա այն ինչ-որ կար Փարիզում, բայց ես վերադարձա իմ հայրենիք, որովհետև ես շատ եմ սիրում իմ հայրենիքը... ու երբ առաջ հրավերներ էր լինում սերիալներում նկարահանվելու մերժում էի, իմը չէր, բայց հիմա ես հասկացա, որ դերասանի համար կարևոր է երևալը ու հիմա ես սերիալում եմ նկարահանվում... դե հիմա սա է մեզ մոտ վիճակը... 80-ականներին, հայտնվեցին կանայք, ովքեր փողոցներում կանգնած իրենց օրվա ապրուստի համար գնում էին այդ քայլին, ես ուսունմնասիրում էի նրանց, ու հասկացա, որ նրանց մեջ կան մարդիկ, ովքեր կենսագրություն ունեն, ովքեր տեսակ ունեն:

Վերջապես իրենց բալաիկներին պահելու համար իրենց զոհեցին, հենց մարմնավաճառությամբ փորձեցին գումար աշխատել: Դա մրմուռ առաջացրեց իմ ներսում... Ֆիլմը մարմնավաճառի մասին է, բայց միաժամանակ և մարմնավաճառի մասին չէ...

Հոգեվաճառությունը ավելի մեծ մեղք է, քան մարմնավաճառությունը,- ասում է դերասանուհին... Մարդը դավաճանում է ինքն իրեն, Աստծուն և դա իսկապես կործանարար է: Մեր շուրջը այսօր ինչեր ասես, որ չեն կատարվում, մենք այսօր մեր տղամարդկանց ներկայացնում ենք շատ խեղճ ու թույլ... ֆիլմում ես մարմնավաճառի դերով փորձել եմ դուրս մղել այն վտանգավոր երևույթները, որը կործանում են մարդուն,- ասում է Ռուզան Վիթը:

Վերջում դերասանուհին հրավիրեց բոլորին՝ մարտի 24-ին, ժամը՝ 20-00, Կինոմոսկվայի կապույտ դահլիճում, դիպելու «Մարիամի մեկ կիրակին» ֆիլմի պրեմիերան: (ի դեպ դերասանուհին տաս տարի անց կրկին նկարահանվել է մեծ էկրանում և նրա մարմնավորած այս կերպարը տարբերվում է իր նախորդ դերերից (հիշենք «Քրմուհու» դերակատարումը)։ Ֆիլմում գլ. դերերում են՝ Աշոտ Ադամյան, Ռուզան Վիթ, խաղում են նաև դերասաններ՝ Արա Սարգսյանը, Կրիստինա Զամինյանը, Աննա Գևորգյանը...

Վերջում Ռուզան Վիթը ասաց. թո՛ղ անհամեստություն չթվա, բայց իրոք շատ լավ ֆիլմ է ստացվել... կարծում եմ հանդիսատեսը այն կգնահատի...

Նույն շարքից