Մշակույթ 

«Նոր ալիք 2016»-ը սկսել է մրցույթի մասնակիցների հայտագրումը

«Նոր ալիք 2016» մրցույթի կազմակերպիչները սկսել են գրանցել մրցույթի մասնակիցներին, որն անցնելու է Սոչիում: Մրցույթի պայմանները նույնն են մնացել: Բոլոր ցանկացողները կարող են օնլայն գրանցում անցնել պաշտոնական կայքերում:

«Նոր ալիքի» տարիքային սահմանափակումները մեծահասակների համար 16-35 տարեկանն է, «Մանկական Նոր ալիքինը»՝ 7-13-ը:

Մեծահասակներին ներկայացվող պահանջներից են՝ հանաշխարհային հիթ, երկրի հիթ ու հեղինակային երգ: Երեխաներին՝ հեղինակային երգ / ընտրված երգ ու համաշխարհային երգ/ երգ մուլտֆիլմից:

Կույր լսումների արդյունքներով, ընտրված երեխաներին կհրավիրեն կիսաեզրաափակիչ, որը կկայանա Մոսկվայում ապրիլի կեսերին:

Հոբելյանական «Նոր ալիք 2016»-ի եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 3-9-ը ՍոչիումԱյս տարի «Նոր ալիքը» նշում է իր 15-րդ հոբելյանը:

Նույն շարքից