Ռազմական 

Ադրբեջանը հայտնում է առաջնագծում իր «ոչ մարտական կորստի» մասին

analitik.am

Ադրբեջանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող Մուրադ Մահիր օղլու Սեմեդովը, ադրբեջանական կողմի վարկածով, օգոստոսի 4-ի կեսօրին սպանվել է առաջնագծում՝ «մարտական գործողությունների գոտում»՝ զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով ստացած հրազենային վնասվածքից։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ զինծառայողը զորակոչվել էր Խըրդալանի շրջանից։ Ադրբեջանի զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

 

Նկատենք՝ հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ-ի որդեգրած քաղաքականությունը, վերջին օրերին առաջնագծում լարված իրավիճակն ու այն հանգամանքը, որ միջադեպն արձանագրվել է առաջնագծում՝ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ իր մարտական կորուստը փորձում է կոծկել՝ ներկայացնելով ոչ մարտական պայմաններում գրանցված դժբախտ պատահար։


Այդուհանդերձ, հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ 2014-ի օգոստոսին ադրբեջանական զինուժն ունի արդեն 17 զոհ։


Սկզբնաղբյուրը՝ razm.info

Նույն շարքից