Մշակույթ 

«Մարդկային կատակերգության» հիման վրա նկարահանված ֆիլմը ներկայացվելու է «Սոնոմա» կինոփառատոնում

Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա պատրաստված «Իթակա» գեղարվեստական  ֆիլմը ներկայացվելու է «Սոնոմա» միջազգային կինոփառատոնում:  Այս մասին հայտնում է  փառատոնի պաշտոնական կայք-ը:

Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանը, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը:  Ֆիլմը Մեգ Ռայանի առաջին ռեժիսորական աշխատանքն է:

Բացի ռեժիսոր լինելուց, Մեգ Ռայանը մարմնավորում է գլխավոր հերոսի մոր կերպարը: Այս ֆիլմի դերասանների շարքում են` Թոմ Հենքսը, Մելանի Գրիֆիթը, Սեմ Շեփարդը և Լուիս Ռոբինսը:

«Սոնոմա» միջազգային  19-րդ կինոփառատոնը կայանալու է մարտի 30-ից ապրիլի 3-ը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է ամբողջ աշխարհից 100 ֆիլմ:

Նույն շարքից